09-09-2014 13:26

ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին. Շ. Ֆյուլե

ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին, եթե այդ երկրները քաղաքական կամք դրսևորեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Այս մասին ասել է ԵՄ ընդլայնման և հարևանության եվրոպական քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն՝ «Արևելյան գործընկերության» մասնակից երկրների արտգործնախարարների 4-րդ ոչ պաշտոնական հանդիպումից հետո: Այս մասին փոխանցում է Trend գործակալությունը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտոթյան լուծումը պետք է հիմնված լինի միջազգային նորմերի վրա»,- նշել է նա: