Բավ է պառակտվել
22-03-2014 15:43

«Ուկրաինա-ԵՄ Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասը կարող է ստորագրվել նախագահական ընտրություններից մեկ ամիս անց».Ֆյուլե

Ուկրաինայի և ԵՄ-ի միջև Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասը կարող է ստորագրվել մայիսի 25-ին նշանակված նախագահական ընտրություններից մեկ ամիս անց, հայտարարել է Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, գրում է Обозреватель-ը։
«Այո, այն ամենակարևորն է, սակայն միևնույն ժամանակ մենք տեսնում ենք ազնիվ և ազատ նախագահական ընտրությունների անցկացման կարևորությունը։ Եվ մենք հույս ունենք, որ ընտրություններից մեկ ամիս անց կարող ենք հայտնվել լավագույն վիճակում՝ ստորագրման գործընթացն ավարտելու համար»,- ասել է Ֆյուլեն։
Հիշեցնենք, gisher.news-ուն հայտնել էր, որ երեկ ստորագրվել է ԵՄ- Ուկրաինա Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը :