23-06-2016 15:07

Շտայնմայերն ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկել են Ղարաբաղի հարցը

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

Համանախագահները ու Շտայնմայերը, ով նաեւ ԵԱՀԿ գործող նախագահն է, քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ինչի մասին է վկայում Գերմանիայի արտգործնախարարի «Թվիթերում» արած գրառումը: