Բավ է պառակտվել
29-06-2016 13:33

Շտայնմայեր. ԼՂ հակամարտությունը էսկալացիայի ներուժ է պարունակում

Ղարաբաղյան հակամարտությունը պարունակում է էսկալացիայի ներուժ: Այս մասին հայտնել է ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Վալտեր Շտայնմայերը լրագրողների հետ զրույցում: Հիշեցնենք, որ հունիսի 29-ին սկսվում է Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի այցը Հարավային Կովկասի տարածաշրջան:

«ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահության տարում մենք պատասխանատվություն ենք կրում՝ հրադադարի ամրապնդման, վստահության վերականգնման միջոցառումների ու բնակցությունները շուտափույթ սկսելու միջոցով այդ վտանգը հնարավորինս մարելու առումով»,- Բեռլինում լրագրողներին հայտնել է նախարարը տարածաշրջան իր այցի նախօրեին:

Նրա խոսքով նույնը վերաաբերում է նաեւ Վրաստանում տարածքային հակամարտություններին: «Թբիլիսիում Խորհրդարանական վեհաժողովի նիստի բացումով մենք ԵԱՀԿ-ում պարլամենտարիզմի ամրապնդման մասին նշան ենք հաղորդում»,- նշել է նա:

Ենթադրվում է, որ այցի շրջանակում Շտայնմայերը մի շարք բանակցություններ կվարի Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի ներկայացուցիչների հետ, նաեւ հուլիսի մեկից Թբիլիսիում կբացի վեհաժողովի նիստը: