Բավ է պառակտվել
30-06-2016 08:03

Շտայնմայեր. «Ղարաբաղի ստատուս քվոն ներկա տեսքով պահպանել չի կարելի»

Ղարաբաղի ստատուս քվոն չի կարելի պահպանել ներկա տեսքով, Երևանում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց Գերմանիայի ԱԳՆ ղեկավար, ԵԱՀԿ նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը։

Նալբանդյանը հանդիպման սկզբում ընդգծեց Հայաստանի և Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև մշտական խորհրդակցությունների կարևորությունը։

Հայաստանի արտգործնախարարը հայտարարեց, որ Գերմանիան ոչ միայն մեծ ավանդ է ունենում ցեղասպանության ճանաչման գործում, այլ նաև նպաստում է մարդկության դեմ նման հանցագործությունների կանխարգելմանը` ընդունելով պատասխանատվության իր բաժինը։

«Հայաստանը կարևորում է Բունդեսթագի բանաձևը։ Այն դարձել է Գաուկի (Գերմանիայի նախագահ` խմբ.) հայտարարության շարունակությունը»,- հայտարարեց Նալբանդյանը։

Ասուլիսի ընթացքում Շտայնմայերը կատակեց, որ չի կարող երեք օր մնալ Հայաստանում, ինչպես դա արեց Հռոմի պապը։

Անդրադառնալով ղարաբաղյան խնդրին` ԵԱՀԿ նախագահը նշեց, որ հակամարտության լուծման ուղղությամբ կառուցողական երկխոսությունը ճիշտ ուղու վրա է։

«Ստատուս քվոն այս տեսքով չի կարելի պահպանել»,- ասաց նախարարը։