04-03-2016 09:04

ԱՄՆ Ջորջիա նահանգը ճանաչել է ԼՂՀ անկախությունը

ԱՄՆ Ջորջիա նահանգի Ներկայացուցիչների պալատն ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչող 1580 բանաձևը: Այս մասին տեղեկացնում է նահանգի Հայ դատի հանձնախումբը: Բանաձի հեղինակները և հիմնական ջատագովները նահանգային օրենսդիր մարմնում դեմոկրատ ներկայացուցիչներ Փեթ Գարդները և Դեմետրիուս Դուգլասն էին: Ջորջիան ԱՄՆ վեցերորդ նահանգն է, որ ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Մինչ այդ նմանատիպ բանաձևեր ընդունվել էին Կալիֆորնիայի, Լուիզիանայի, Ռոդ Այլենդի, Մասաչուսեթսի և Մենի օրենդսիր մարմիններում: