06-05-2016 07:44

Գնդակն Ադրբեջանի դաշտում է.ՀՀԿ խոսնակ

Շարմազանովի խոսքով` ՀՀ նախագահի հստակ արտահայտած կարծիքը, որ ՀՀ-ն կճանաչի Լեռնային Ղարաբաղը, եթե Ադրբեջանը սկսի պատերազմ, մնում է ուժի մեջ Արցախի անկախությունը ճանաչելու եզրակացությունից հասկացա այն, ինչ գրված է, հինգշաբթի ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո հայտարարեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` պատասխանելով այն հարցին, թե ինչ հասկացավ Արցախը ճանաչելու մասին նախագծի կառավարության եզրակացությունից, որը բազմաթիվ թյուրըմբռնումների տեղիք տվեց:

«Ես հասկացա այն, ինչ գրված է, ես հասկացա շատ պարզ, որ կառավարությունը դրական եզրակացություն է տվել արտգործնախարարության եզրակացությանը, իսկ այնտեղ գրված է, որ այս հարցի պատասխանը կախված է Հայաստանի և Ղարաբաղի ղեկավարությունների քննարկումներից՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև` արտաքին գործոնները »,- նշեց ՀՀԿ խոսնակը:

Նա հավելեց, որ ՀՀ նախագահի հստակ արտահայտած կարծիքը, որ ՀՀ-ն կճանաչի Լեռնային Ղարաբաղը, եթե Ադրբեջանը սկսի պատերազմ, մնում է ուժի մեջ:

«Մենք խաղաղ կարգավորման կողմնակից ենք, մենք չենք ուզում պատերազմ, չենք սկսել պատերազմ, բայց եթե Ադրբեջանը փորձի ռազմական, ագրեսոր ճանապարհով լուծել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, եթե Ադրբեջանի իշխանությունները նոր պատերազմ հրահրեն Լեռնային Ղարաբաղի ազատատենչ ժողովրդի նկատմամբ, Հայաստանը կիրականացնի այն քայլերը, որոնց մասին խոսել էր ՀՀ նախագահն ամիսներ առաջ»,- նշեց խոսնակը` ավելացնելով` «ընդհուպ մինչև Լեռնային Ղարաբաղի ճանաչումը»:

Շարմազանովը նշեց, որ Հայաստանը Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով բանակցությունների շարունակման կողմնակից է, բայց հիմա գնդակն Ադրբեջանի դաշտում է: Ւսկ սա նշանակում է՝ որևէ բանակցության մասին խոսելն այլևս անիմաստ է, եթե Ադրբեջանը գնում է դեպի պատերազմ:
Իսկ եթե Ադրբեջանը գնում է դեպի պատերազմ, ըստ ՀՀԿ խոսնակի, նշանակում է, որ Ադրբեջանը մերժում է ՄԽ համանախագահության ձևաչափը:
«Եվ այդ պայմաններում Հայաստանը կանի այն, ինչի մասին խոսել է ՀՀ նախագահը: Եվ բոլորը դրա մասին կիմանան ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարից»,-ասաց նա:
Պատասխանելով հարցին, թե ինչ արտաքին ազդակներ է ստացել Երևանը, Է. Շարմազանովը նկատեց, որ նույնն է մնում Երևանի այն կարծիքը, որ բանակցությունների համար պետք է իրականացվի 3 քայլ` վստահության մեխանիզմների ներդրում, ընդհուպ մինչև՝ հետաքննություն, հասցեական գնահատականներ և երաշխիքներ` միջազգային հանրության կողմից, որ Ադրբեջանը նոր ռազմական ագրեսիա չի սկսի:
ՀՀԿ խոսնակը նշեց, որ ՌԴ արտգործնախախար Սերգեյ Լավրովն արձագանքեց այս առաջարկներից 2-ին` հետաքննության և վստահության մեխանիզմների ներդրման մասով:
«Երեք առաջարկից երկուսին ՌԴ արտգործնախարարը դրական ազդակ է հղել»,-նկատեց ՀՀԿ խոսնակը: Ըստ նրա` այս ընթացքում առիթ է եղել համոզվելու, որ գոնե ԼՂ հարցում 3 երկրների` գոնե հրապարակային գնահատականները համահունչ են:
ՀՀԿ խոսնակը հավելեց նաև, որ հայկական կողմերի առաջարկներն, ընդհանուր առմամբ, ՄԽ երկրների մոտ ունեն դրական ընկալում: