12-01-2016 16:50

Շոյգուն հայտարարել է 3 նոր ռազմական ստորաբաժանումներ ձևավորելու մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որՌուսաստանը պատրաստվում է երեք նոր ռազմական ստորաբաժանում, տեղակայել երկրի արևմտյան հատվածում: Նախարարն ընդգծել է, որ անհրաժեշտ է ոչ միայն ստեղծել այդ ստորաբաժանումները, այլ նաև վերազինել մշտական տեղակայման վայրերը: Հարցված ռազմական փորձագետները պնդում են, որ Ռուսաստանում 2014-2015 կազմակերպական միացությունների կառուցման համար նոր մոդել է ընտրվել, ինչը ենթադրում է երկրի արևմտյան հատվածում ստորաբաժանումային շղթայի ձևավորումը: Տանկային և մոտոհրաձգային ստորաբաժանումների ցամաքային զորքերի ավելի կոմպակտ թիմի ամբողջական կազմի վերաձևավորման որոշումը կայցվել է 2009 թ. ռազմական բարեփոխումների ընթացքում: Որոշումը պայմանավորված էր միացությունների շարժունակությունը և հասանելիությունը ավելացելու նպատակով: