Բավ է պառակտվել
24-09-2013 16:25

Հայաստանի Օմբուդսմենի ինստիտուտին շնորհվել է «A» դասի բարձրագույն կարգավիճակ

Օմբուդսմենների միջազգային հանձնաժողովը Հայաստանի օմբուդսմենի ինստիտուտին շնորհել է «A» դասի բարձրագույն կարգավիճակ, տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակի մամուլի ծառայությունը: Նման կարգավիճակ շնորհվում է այն օմբուդսմեններին, ովքեր անկախ են և դրսևորում են խնդիրներն արդյունավետորեն լուծելու ունակություն: Ինստիտուտի գործունեության հետազոտման արդյունքում Միջազգային համակարգող հանձնաժողովը հաստատել է, որ Հայաստանի օմբուդսմենի ինստիտուտը գործում է համաձայն Փարիզյան սկզբունքների և համապատասխանում է բարձրագույն կարգավիճակ ստանալու բոլոր չափանիշներին: «A» դասի կարգավիճակը բարձրացնում է ոչ միայն Օմբուդսմենի, այլև տվյալ երկրի հեղինակությունը միջազգային ասպարեզում: Օմբուդսմենները հնարավորություն են ստանում առավել արդյունավետորեն հանդես գալ Միավորված ազգերի կազմակերպությունում և մի շարք այլ հեղինակավոր միջազգային կառույցներում, ինչպես նաև կարողանում են բարձրաձայնել մարդու իրավունքներին վերաբերող խնդիրները միջազգային հեղինակավոր ամբիոններից: