05-11-2014 07:41

Շիրակ Թորոսյանի Վրաստան մուտքի արգելքը հանված է

«ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի Վրաստան մուտքի արգելքը հանված է: Ավելին, երեկ մեզ հայտնի դարձավ, որ Թորոսյանն արդեն հասցրել է գնալ Վրաստան և հետ վերադառնալ: Պատգամավորի հետ կապ հաստատել չհաջողվեց, սակայն նրա մերձավորները հաստատեցին, որ Թորոսյանը Վրաստանում է եղել հոկտեմբերի 24-ից 29-ը: Նա այցելել է իր հայրական տուն և հետ եկել առանց սահմանին որևէ խնդրի հանդիպելու: Թեման, ըստ նրա մերձավորների, կարելի է փակված համարել»,–գրում է «Հայկական ժամանակ»-ը։