Բավ է պառակտվել
01-04-2015 08:37

Սահմանափակում է դրվել «Հիմնադիր խորհրդարանի»՝ Երևանում երթ անցկացնելու վայրի նկատմամբ

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացի, «Հիմնադիր խորհրդարանի» մամուլի քարտուղար Վարուժան Ավետիսյանի իրազեկումը՝ ապրիլի 20-ին և 21-ին ժամը 18.00-ից մինչև 22.00-ն Երևան քաղաքի Ազատության հրապարակում հավաք և հավաքի ընթացքում՝ ժ.20.30-22.00 Ազատության հրապարակ-Սայաթ-Նովա պողոտա-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից: Ի գիտություն է ընդունվել նաև ՀՀ քաղաքացի Վարուժան Ավետիսյանի կողմից ապրիլի 22-25-ը «Էրեբունի» թանգարանին հարող հրապարակում հավաքի անցկացումը և սահմանվել է սահմանափակում հավաքի ընթացքում՝ ժ.20.30-22.00 Ազատության հրապարակ-Սայաթ-Նովա պողոտա-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վայրի նկատմամբ՝ առաջարկելով երթն անցկացնել «Էրեբունի» թանգարանին հարող հրապարակից Էրեբունի փողոց-Արցախի պողոտա-Ռոստովյան փողոց-Ազատամարտիկների փողոց - «Էրեբունի» թանգարանին հարող հրապարակ երթուղով։