Բավ է պառակտվել
28-08-2014 14:33

Էրդողանի երդմնակալությանը Նալբանդյանի մասնակցությունը նախագահի ընտրությունն է. Շ. Քոչարյան

«Նախարար Նալբանդյանի ներկայությունը Թուրքիայի նորընտիր նախագահ երդմնակալությանը պայմանավորված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ընտրությամբ»,-այսօր կառավարության նիստից հետո ճեպազրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյան: Լրագրողներիս այն հարցին, թե որքանով է նպատակահարմար ՀՀ-ի մասնակցությունը այդ արարողությանը, և ինչ կտա այն մեր երկրին, փոխնախարարը պատասխանեց. «Հարևան երկրի Նախագահի ինաուգուրացիան, ինչպես նաև այլ առիթներով մասնակցել ենք, դա ավանդական է և միշտ տեղի է ունենում փոխանակում, ինչ վերաբերում է Թուրքիայի ինաուգուրացիային նախկինում երբևէ չի եղել, որովհետև մինչ այդ Նախագահը խորհրդարանի կողմից էր ընտրվում, ու սա առաջին նախադեպն է, երբ հարևան երկրում նման արարողություն կա»:
Շավարշ Քոչարյանը նաև անրադառցավ ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի սենատի` Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու մասին որոշման ու նծեց, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ողջունում է այդ որոշումը: «Չափազանց կարևոր է այդ որոշումը, քանի որ ամեն անգամ նմանատիպ բանաձևերով ամրագրվում է Արցախի սուբյեկտությունը»,- ընդգծեց փոխնախարարը:
Ավելի վաղ gisher.news-ն տեղեկացրել էր, որ  ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի սենատը նախօրեին ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունել է Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող AJR 32 բանաձևը: Կալիֆորնիայի սենատը նաև որոշել է բանաձը ներկայացնել ԱՄՆ կոնգրեսին և նախագահին, որպեսզի նրանք էլ իրենց հերթին նպաստեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչմանը: