Բավ է պառակտվել
24-04-2016 13:19

Շավարշ Քոչարյան. Հայաստանը միայնակ չէ ցեղասպանության ճանաչման համար պայքարում

Ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը համամարդկային խնդիր է: Այդ մասին ապրիլի 24-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Եվ բնական է, շարունակել է նա, որ այդ գործընթացում հայերը, որպես ամենադաժան ցեղասպանությունն ապրած ժողովուրդ, պիտի առաջին շարքերում լինեն: «Այստեղ մենք միայնակ չենք, եւ դա ցույց տվեց երեկվա գլոբալ ֆորումը», - ընդգծել է Հայաստանի փոխարտգործնախարարը: Ընդհանուր առմամբ, հավելել է Քոչարյանը, երաշխավորելու համար, որ մարդկության դեմ հանցագործություններն ապագայում չեն կրկնվի, այդ հանցագործությունները պիտի ճանաչվեն եւ դատապարտվեն: