Բավ է պառակտվել
06-09-2014 20:21

Ադրբեջանա-թուրքական գործարքը չիրականացավ. չստացվեց ճնշել խաղաղ բանակցությունների վրա.Շարմազանով

«Քննարկել են քաղաքական նոր սեզոնին ՀՀԿ անելիքները», այսօր ՀՀԿ ԳՄ, այնուհետև խորհրդի՝ կայացած նիստերից հետո նշեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Նախագահն իր ելույթում անդրադարձավ Ազգային ժողովի և գործադիր մարմնի աշխատանքներին, խոսվեց սահմանադրական բարեփոխումների, հայ-թուրքական հարաբերությունների, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասին»,-ասաց նա:
Լրագրողների առաջարկով՝ ՀՀԿ խոսնակն անրադառցավ Բաքվում տեղի ունեցած Էրդողան-Ալիև հանդիպմանը. «Էրդողանը նույն հռետորությամբ է խոսել՝ մինչև ԼՂՀ հարցը չլուծվի, հայ-թուրքական սահմանը չի բացվի ինչպես գիտեք՝ Թուրքիան ուզում էր ձևափոխել Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը, բայց Թուրքիայի և Ադրբեջանի նպատակը չիրականացավ»,ընդգծեց Էդուարդ Շարմազանովն ու հավելեց, որ Մինսկի խմբի հարցում ադրբեջանա-թուրքական գործարքը չիրականացավ, որովհետև չստացվեց ճնշում գործադրել խաղաղ բանակցությունների վրա: