Բավ է պառակտվել
04-05-2015 10:57

ԼՂՀ-ում ընտրություններն ազատ և թափանցիկ են եղել. Շարմազանով

Արցախում ընտրություններն ազատ և թափանցիկ են եղել, որոնք լիովին համապատասխանել են ժողովրդավարության բոլոր չափանիշներին: Այս մասին այսօր Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԼՂՀ ԱԺ ընտրությունների դիտարկման նպատակով Ստեփանակերտ մեկնած ՀՀ ԱԺ պատգամավորների պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը: «Նախօրեին անցկացված ընտրություններն իրենց ժողովրդավարության մակարդակով պետք է օրինակ լինեն տարածաշրջանային պետությունների համար: Արցախի ժողովուրդն այս ընտրություններով ևս մեկ անգամ վերահաստատեց ազատ, անկախ Արցախում ապրելու իր իրավունքը»,-նշել է Է. Շարմազանովը: Նրա խոսքով՝ ՀՀ ԱԺ պատվիրակության կողմից վերահսկվող ընտրատարաշքներում որևէ խատում կամ բողոք չի արձանագրվել: Հիշեցնենք, որ մայիսի 3-ին ԼՂՀ-ում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ: