Բավ է պառակտվել
24-09-2015 21:33

Խաղաղ բնակիչների վրա կրակելն ահաբեկչություն է. Էդուարդ Շարմազանով

«Ադրբեջանի կողմից տեռորիստական քայլ է սա, անթույլատրելի է։ Խաղաղ բնակիչների վրա կրակելը նույնիսկ պատերազմի պայմաններում թույլատրելի չէ:Կարծում եմ՝ համապատասխան մարմինները կարձագանքեն կատարվածին, իսկ միջազգային կառույցները համապատասխան գնահատական կտան»,- ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով սահմանային լարված իրավիճակին՝ հայտարարեց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Շարմազանովը նշեց, որ Ադրբեջանի նման գործելաոճը փակուղի է տանում բանակցությունների գործընթացը:Նշենք, որ այսօր Տավուշի մարզի Բերդավան և Պառավաքար գյուղերում հակառակորդի կրակոցից ամեն մարդիկ են զոհվել: