21-10-2016 12:16

Շարմազանովը բացառում է Ղարաբաղում լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը

Լեռնային Ղարաբաղում մեծամասշտաբ պատերազմը տեսականորեն հնարավոր է, բայց գործնականում՝ ոչ։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով այս գիշեր Ադրբեջանի զինուժի կողմից դիվերսիայի փորձերին, որոնք հայկական կողմը հաջողությամբ հետ է մղել:

«Դա եւս մեկ անգամ վկայում է այն մասին, որ ԼՂՀ Զինված ուժերը հստակ կատարում են իրենց առջեւ դրված առաջադրանքը եւ շատ բարձր մակարդակով»,– ասաց փոխխոսնակը։

Շարմազանովը բացառեց լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. «Միգուցե կլինեն դիվերսիոն գործողություններ միգուցե կլինեն, բայց գործանականորեն լայնամասշտաբ պատերազմ չի լինի»:

Հոկտեմբերի 20-ին` ժամը 23:00-23:30 ընկած ժամանակահատվածում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արեւելյան եւ հարավային ուղղություններում հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներփաթանցման փորձեր: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը եւ կորուստներ պատճառելով հետ շպրտել իրենց ելման դիրքեր:

Դիվերսիոն խմբին դիմագրավելու ընթացքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել: