Բավ է պառակտվել
03-03-2015 16:58

ԵԺԿ բանաձեւը պատմական փաստաթուղթ է. Շարմազանով

Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը այսօր անդրադարձավ Եվրոպայի ժողովրդական կուսակցության կողմից Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձեւի ընդունմանը: Նրա գնահատմամբ ընդունված բանաձեւը շատ կարեւոր, աննախադեպ փաստաթուղթ է։ Փոխնագահը նշել է, որ բանաձեւում հստակ ամրագրված է համահայկական հռչակագրի ոգին, որտեղ հստակ նշված են ցեղասպանության եւ հայրենազրկման եզրույթները: Նա ընդգծել է, որ փաստաթուղթը չէր լինի, եթե չլիներ «Ժառանգության», «Օրինաց երկրի» եւ Հայաստանի Հանրապետական կուսակցությունների միասնական աշխատանքը։ «Նման կերպ մենք ապացուցում ենք, որ որտեղ հայը, հայ քաղաքական միտքը միասնական է, այնտեղ մենք արձանագրում ենք հաջողություն»,-ասաց Շարմազամովը: