Բավ է պառակտվել
01-12-2015 15:27

Ճարմազանովը զգուշացավ հանցավոր խմբավորմանը քաղաքական գնահատական տալուց

Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը կոչ արեց ձեռնպահ մնալ Երևանում բացահայտված հանցավոր խմբավորմանը քաղաքական գնահատական տալուց: Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգությունը նոյեմբերի 25-ին հաղորդում է տարածել, որ ԱԱԾ ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբավորում, որը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ։ ՀՀ ոստիկանության հետ համատեղ կատարված խուզարկություններով հայտնաբերվել է տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր, նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքավորումներ, փամփուշտներ, փամփշտակալներ, կապի միջոցներ ու այլ տեսակի զենք և ռազմամթերք: Ինչպես նշեց Շարմազանովը ստեղծված իրավիճակը մեկնաբանելու անհրաժեշտությունը չկա, քանի որ նախաքննություն է ընթանում, որը կտա բոլոր հիմնական հարցերի պատասխանները: «Ես կոչ եմ անում քաղաքական առաջնորդներին ձեռնպահ մնալ գնահատականներից, քանի որ այս հարցը իրավական հարթությունում է և բոլոր հարցերի պատասխանը կտա նախաքննությունը»,-ասաց Շարմազանովը: Հանցավոր խմբի վնասազերծումից հետո որոշ ընդդիմադիր զլմներում հրապարակումներ հայտնվեցին, որոնք նշում էին իբր կատարվածը բեմադրված գործողություն է: ԱԱԾ և ոստիկանության ներկայացուցիչները այդպիսի մեկնաբանությունները զավեշտալի են համարում:-