Բավ է պառակտվել
25-09-2015 08:58

Սարգսյան-Ալիև հանդիպման մասին հայկական կողմը տեղեկություններ չունի. ՀՀԿ խոսնակ

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին հայկական կողմը տեղեկություններ չունի։ Այս մասին Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ արձագանքելով տարածված տեղեկություններին, թե Նյու Յորքում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում է սպասվում։ «Հայաստանի նախագահը Նյու Յորք մեկնելու է՝ մասնակցելու ՄԱԿ-ի գագաթնաժողովին, սակայն Սարգսյան-Ալիև հանդիպման մասին հայկական կողմը տեղեկություններ չունի»,- ասաց Շարմազանովը։ Խոսնակը տեղեկացրեց, որ ԳՄ նիստում, որը վարել է ՀՀԿ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, քննարկվել են տարածաշրջանային, ներքաղաքական ու արտաքին քաղաքական հարցեր, ինչպես նաև սահմանին տիրող լարված վիճակը: