Բավ է պառակտվել
27-10-2016 15:39

ՀԱՊԿ նստաշրջանում ՀՀ-ի շահերին հակասող որևէ որոշում չի ընդունվել.Շարմազանով

ՀԱՊԿ նստաշրջանում Հայաստանի շահերին հակասող որեւէ որոշում չի ընդունվել: Այս մասին հոկտեմբերի 27-ին Հայաստանի Ազգային ժողովում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ 1998 թվականի նոյեմբերի 25-ի ««ԱՊՀ անդամ պետությունների էլեկտրաէներգետիկ համակարգերին զուգահեռ աշխատանքների ապահովման մասին» պայմանագրում փոփոխությունների մասին» 2012 թվականի մայիսի 30-ին Աշխաբադում ստորագրված արձանագրության վավերացման հարցի քննարկման ընթացքում ելույթի ժամանակ:

Նրա խոսքով՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Երեւանում կայացած ՀԱՊԿ խորհրդի նիստում հստակ ներկայացրել է Երեւանի դիրքորոշումը՝ կապված Կազմակերպությունից գործընկերների պահվածքի հետ:

«Դրանից անմիջապես հետո անդամ բոլոր պետությունները հայտարարեցին, որ ղարաբաղյան խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով: Մենք ձեռքներս ծալած չենք նստում: Ամենօրյա աշխատանք է տարվում»,- նշել է Շարմազանովը: