Բավ է պառակտվել
05-10-2014 14:42

Շառլ Ազնավուրը հայերի, թուրքերի և Լևոն Հայրապետյանի մասին


Շառլ Ազնավուրը հոկտեմբերի 3-ին համերգով հանդես է եկել Մոսկվայում: Այդ օրը, երբ մեկուսարանից տնային կալանքի ներքո արձակվեց Բաշնեֆտի գործով մասնակից Լեւոն Հայրապետյանը, նշում է «Սոբեսեդնիկ» թերթը եւ հարց տալիս՝ «Զուգադիպությո՞ւն է սա, թե ոչ»:
«Ինձ հաճախ են խնդրում արտահայտվել հայերի մասին կամ Հայաստանի հետ կապված որեւէ երեւույթի մասին, թեեւ պետք է խոստովանեմ, որ ինձ ավելի շատ ֆրանսիացի եմ համարում, քան հայ: Ես կասեի, որ ֆրանսիացի եմ հայկական, թուրքական, վրացական ու ռուսական արմատներով»,- ասել է երգիչը թերթի թղթակցին:
«Ես բարձր եմ գնահատում բոլոր հայերին՝ անկախ նրանից Հայաստանից են, Լեռնային Ղարաբաղից, ովքեր մեծ ներդրում են կատարել իրենց երկրի զարգացման գործում: Գործարարները, ովքեր վաստակած գումարը ներդնում են ոչ թե իրենց սիրելիների համար, այլ հայրենիքի մշակույթի, էկոլոգիայի, կրթության զարգացման համար, պակաս հարգանքի չեն արժանի, քան երաժիշտները: Սակայն, ցավոք, ավելին չեմ կարող ասել. Ես միանգամայն հակաքաղաքական մարդ եմ, քաղաքականություն չեմ սիրում եւ չեմ խոսում այդ մասին»,- նշել է Ազնավուրը:
Այն հարցին, թե խնդրել են արդյոք իրեն չեղյալ համարել Մոսկվայի համերգը ի նշան Լեւոն Հայրապետյանի պաշտպանության, Ազնավուրը նշել է. «Այդ մասին խոսք լինել չի կարող: Ես այստեղ եկել եմ հանդես գալ իմ հանդիսատեսի համար, ով ինձ այդքան երկար է սպասել: Նրանց համար շքեղ ծրագիր եմ պատրաստել: Երաժշտությունը չպետք է կապ ունենա քաղաքականության հետ, դրանք բոլորովին տարբեր բնագավառներ են»: