09-04-2016 15:48

Ազնավուրն Օլանդի հետ քննարկել է Ղարաբաղյան հարցը

Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը երեկ հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ։
Հանդիպման լուսանկարն Instagram-ի իր էջում տեղադրել է Ֆրանսիայի նախագահը։ 
Այդ մասին տեղեկությունը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում կիսել է նաև աշխարհահռչակ հայ շանսոնյեն։ 
Նշվում է, որ նրանք հանդիպման ընթացքում քննարկել են Ղարաբաղյան հարցը։ 
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը։