Բավ է պառակտվել
19-11-2014 10:07

Ադրբեջանն ահաբեկչական պետություն է.Շ. Քոչարյան

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչ դեմք ունի հարևան Ադրբեջանը շփման գծի միջադեպից հետո, երբ խոցվել էր ԼՂՀ ԶՈՒ ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռը, պատասխանեց. «Ադրբեջանի պարագայում «սովորական հարևան» հասկացությունն անընդունելի է»: Նրա խոսքով՝ մենք գործ ունենք ահաբեկչական պետության հետ: Ադրբեջանի խորհրդանիշն է Ռամիլ Սաֆարովը», - ընդգծել է Քոչարյանը:
Հիշեցնենք, նոյեմբերի 12-ին ժ. 13:45-ի սահմաններում ԼՂՀ եւ ԱՀ շփման գծի արեւելյան ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու հետեւանքով ուսումնական թռիչքի ժամանակ խոցվել էր ԼՂՀ ՌՕՈՒ-ի Մի–24 ուղղաթիռը, նախնական տվյալներով զոհվել էին երեք օդաչուները: Հակառակորդն առայսօր կրակի տակ է պահում դեպքի վայրը՝ թույլ չտալով մոտենալ ուղղաթիռին: