Բավ է պառակտվել
17-12-2014 16:06

ՌԴ Դաշնային խորհուրդը վավերացրել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը

ՌԴ Դաշնային խորհուրդը (խորհրդարանի վերին պալատը) վավերացրել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը:
Համաձայն այդ փաստաթղթի՝ Հայաստանը միության լիիրավ անդամ է դառնում՝ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի հետ համատեղ: 
Այդ երկրների ղեկավարների ստորագրած Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրն ուժի մեջ է մտնում հունվարի 1-ից: 
Ավելի վաղ պայմանագիրը վավերացրել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը և Ռուսաստանի պետական դուման (խորհրդարանի ստորին պալատը):