Բավ է պառակտվել
28-03-2017 12:20

Սեյրան Օհանյանին կարող են ներգրավել որպես աղմկահարույց քրեական գործով կասկածյալ. «ՀԺ»

Հայաստանի իշխանությունները քննարկում են « Օհանյան-Րաֆֆի- Օսկանյան» նախընտրական դաշինքի առաջնորդներից մեկի՝ ՀՀ Պաշտպանության նախկին նախարարին մեծ հնչեղություն ունեցող քրեական գործով որպես վկա կամ մեղադրյալ ներգրավելու հարցը, այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը:
«Հայտնի է, որ Օհանյանի անունը կապում են Նորքի զինված խմբի գործողությունների հետ: Բայց մեզ հասած տեղեկությունների համաձայն Օհանյանի ներգրավումը կախված է նրա վարքագծով. եթե նա Սամվել Բաբայանի ( ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, որը ձերբակալվել է Հայաստան ապօրինի կերպով «Իգլա» տեսակի ԶՀՀ բերելու գործով ) նման կոշտ հայտարարություններ անի ապա նրա ներգրավումն անխուսափելի կլինի»,- ասված է թերթի հայտարարության մեջ:
Սակայն, կա ևս մի խոչընդոտ. Օհանյանը պատգամավորի գրանցված թեկնածու է, և ունի անձեռնամխելիություն.« Եվ եթե նրան չձերբակալեն հանցագործության պահին, ապա հետագա ձերբակալումը պարզապես կասկածների հիման վրա, ինչպես դա արեցին Բաբայանի դեպքում՝ անհնար է»,- գրում է պարբերականը:
Ընտրական Օրենսդրության համաձայն՝ գրանցված թեկնածուի հանդեպ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն ԿԸՀ -ի համաձայնությամբ:
«Առանց դրա նա չի կարող ազատազրկվել: Իսկ ԿԸՀ-ն իր հերթին կարող է նման որոշում կայացնել միայն այն պարագայում, եթե կողմ քվեարկեն հանձնաժողովի անդամների առնվազն երկու երրորդը»,- ընդգծված է հոդվածում: