Բավ է պառակտվել
06-04-2014 14:03

Սեյրան Օհանյանը շոյված է, բայց ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնելու առաջարկ չի ստացել

ՀՀ պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Սեյրան Օհանյանը Ծաղկաձորում կազմակերպված «Երիտասարդական քաղաքականություն. Հիմնախնդիրներից մինչեւ լուսաբանում» թեմայով համաժողովի ընթացքում հանդիպելով լրագրողներին, պատասխանել է նաև նրանց հարցերին: Բնականաբար թեման ծավալվեց ՀՀ վարչապետի հրաժարականի շուրջը: ՛՛Յուրաքանչյուր անհատի խնդիրն է իր աշխատանքի մեջ վերլուծություն, հետեւություններ կատարելու եւ նաեւ ինքը որոշելու, թե ինքը կարո՞ղ է աշխատել, ուզո՞ւմ է աշխատել, թե՞ ոչ, իսկ ընդհանուր առումով կարծում եմ, որ կառավարության ղեկավարից պետք է հարցնել, որովհետեւ նա եղել է մեր ղեկավարը, եւ մենք նրա հետ միասնական, նույն կոլեկտիվում, նույն թիմում աշխատանք ենք տարել եւ համագործակցված աշխատանք է եղել, եւ այդ համագործակցված աշխատանքը բերել է արդյունքներ՛՛,-նշել է ս. Օհանյանը:
Հարցին, թե ինչպե՞ս է նա վերաբերում այն թեմաներին, թե վարչապետի ՛՛թեկանծուների՛՛ շարքում իր անունն էլ կա, Սեյրան Օհանյանը պատասխանեց.՛՛Իհարկե իմ համար պատիվ է, նաեւ որոշակի չափով այսպես ես հպարտանում եմ, որ որոշակի դերակատարություն եմ ունեցել մեր կառավարության գործունեության մեջ, եւ ինձ դասում են այն առաջնեկների շարքում, որը որ ունի արժանապատվություն, եւ կարող է նրա անունը շրջանառվել: Բայց հետեւյալը ես ձեզ կարող եմ ասել, որ ՊՆ-ն ՀՀ-ի այս իրականության մեջ մեծ դերակատարություն ունի անվտանգության ապահովման գործում, ես գտնում եմ, որ այդ գործում ես դեռ շատ անելիքներ ունեմ մեր պաշտպանական համակարգի վերջնական ձեւավորման, կատարելագործման, զարգացման, ապահովման համար: Սեյրան Օհանյանը նաեւ հավելեց, որ առաջարկ չի եղել: