Բավ է պառակտվել
05-10-2016 09:05

Սեյրան Օհանյանն ընդդիմադիր կուսակցություն կղեկավարի

Սեյրան Օհանյանի պաշտոնանկությունից հետո խոսում են նրա՝ ընդդիմադիր դաշտ տեղափոխվելու մասին, որ նա նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիկտոր Դալլաքյանի ստեղծելիք կուսակցության՝ «Շրջադարձի» նախագահն է լինելու:

ՀՀԿ-ական շրջանակները սա անհավանական են համարում, չնայած հաստատում են, որ Օհանյանը նեղացած է բաժանվել Սերժ Սարգսյանից։

Իր հերթին` չնայած Դալլաքյանը նախօրեին մասնակցում էր նախագահի մոտ խորհրդակցությանը, որի ժամանակ ներկայացվեց աշխատակազմի նոր ղեկավարը, սակայն, նրա կողմնակիցների պնդմամբ, առանց երկմտելու դուրս կգա ՀՀԿ-ի դեմ, եթե Սեյրան Օհանյանը վերջնական համաձայնություն տա:

Լուրեր կան, որ «Շրջադարձը» ռուսական շրջանակներից է ֆինանսավորվելու: