Բավ է պառակտվել
17-01-2015 15:11

2015թ. հակառակորդին մեր պատասխանը նույնքան խիստ կլինի. ՀՀ ՊՆ

 

2015թ. եթե հակառակորդը շարունակի լարվածություն պահպանել հայ-ադրբեջանական սահմանին, մեր զինված ուժերի գործողությունները նույն խիստ կերպով շարունակական կլինեն: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:  «Հակառակորդն իր որդեգրած գործողությունների ձեւերից չի ուզում հրաժարվել: Անընդհատ լարվածություն են ուզում ստեղծել շփման գծում՝ չհասկանալով, որ հարցի լուծման հիմնական տարբերակը մենք տեսնում ենք միայն խաղաղ ճանապարհով, երկխոսության միջոցով, վստահության մթնոլորտում: Մենք ինքներս չենք ցանկացել լարվածություն ստեղծել: Հունվարի 2-ի լույս 3-ի գիշերվանից սկսած՝ նրանք փորձեր են կատարել: Իհարկե, վերջին օրերին փորձեր չկան, սակայն կրակոցների քանակն է չափազանց շատ»,-ասաց նախարարը: Սեյրան Օհանյանի խոսքով՝ եթե միջազգային կառույցների խոսքն ազդեցություն չունի, միակ զսպման մեխանիզմը զինված ուժերի գործողություններն են. «Ի սեր Աստծո, եթե դուք չեք ուզում խաղաղություն, ապա մենք պարտադրված ենք պատասխանել, շատ դեպքերում անգամ խիստ պատասխաններ տալ»։