04-10-2016 09:56

Սեյրան Օհանյանն առաջիկայում «ձիու քայլով» մտնելու է քաղաքական դաշտ

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտոնանկությունը բավականին խոր արմատներ ունի:

«Իրականում դա նախագահ-պաշտպանության նախարար հակասության վերջին «արարն» էր։ Ասում են նաև ապրիլյան պատերազմից հետո պաշտպանության նախարարն ընդգծված անհամաձայնություն է հայտնել նախագահի այս կամ այն գործողության առնչությամբ, իսկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից հրաժարվելու մասին հայտարարություններն էլ վերջակետ են դրել Սերժ Սարգսյան-Սեյրան Օհանյան տանդեմին», – նշվում է հաղորդագրության մեջ:

Այսուհանդերձ, վերջինս հաստատ անգործ չի մնա, ասում են առաջիկայում նախկին նախարարը «ձիու քայլով» մտնելու է քաղաքական դաշտ: