Բավ է պառակտվել
06-06-2017 14:18

Կարեն Կարապետյանը հրաժարականի պատճառ չունի. Սերժ Սարգսյան

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հրաժարական տալու ոչ մի պատճառ չունի. Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Վերջին օրերին հայկական ԶԼՄ-ները բազմիցս են անդրադարձել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի առաջիկա հրաժարականի թեմային: Ընդ որում որոշ ԶԼՄ-ներ պնդում են, որ վարչապետը երկու անգամ փորձել է հրաժարական ներկայացնել, սակայն նախագահ Սերժ Սարգսյանը դրանք չի ընդունել:
Երկրի ղեկավարը հերքել է իր և վարչապետի միջև լարված հարաբերությունների վերաբերյալ տեղեկությունները, որն էլ իբրև թե կարող է հանգեցնել վերջինիս հրաժարականին:
«Վարչապետը հրաժարականի համար պատճառներ չունի, իսկ պարբերաբար դաշտ նետվող տեղեկությունները՝ իբր գոյություն ունեցող հակասությունների, հակամարտության մասին՝ մտացածին են: Մենք կուսակցության և իշխանության մակարդակով շատ լավ հասկանում ենք, թե ով է այդ բեմականացման հեղինակը, բայց կարծում եմ, որ դա իրավիճակի վրա որևէ ազդեցություն ունենալ չի կարող: Մեր երկրում, և մասնավորապես մեր կուսակցությունում աշխատանքային առողջ մթնոլորտ է »,- ասել է Սարգսյանը: