Բավ է պառակտվել
04-10-2013 07:45

Ս. Սարգսյան. «Ես երբեք կազինոյում չեմ խաղացել»

ԵԽԽՎ նստաշրջանում «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հարց է ուղղել նախագահին այն մասին, թե արդյոք ճի՞շտ են այն տեղեկությունները, որ նա վերջերս Եվրոպայի խաղատներից մեկում 70 մլն եվրո գումար է կորցրել:

«Ձեր ասածը՝ կապված կազինոյի հետ, Ձեր հերթական երեւակայության արդյունքն է։ Ես երբեք Եվրոպայում որեւէ կազինոյում չեմ խաղացել, հնարավորություն էլ չունեմ տնօրինելու 70 մլն եվրոյի։ Եթե հնարավորություն ունենայի, մի մասը Ձեզ կնվիրեի, որպեսզի Ձեր մեջ այդքան չարություն չկուտակվեր: Համարեք, որ ես Ձեզ չպատասխանեցի»,- պատասխանել է Սերժ Սարգսյանը: