16-10-2017 13:38

Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը կհանդիպեն Ժնևում

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եկող շաբաթ կհանդիպեն Ժնևում:
Այս մասին հոկտեմբերի 12-ի երեկոյան հայտնել է ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ ԱԺ արտաքին հարցերի մշտական կոմիտեի նախագահ Արմեն Աշոտյանը՝ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո:
Աշոտյանը հիշեցրել է, որ հանդիպումը կայանալու է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությամբ:
«Հաջող բանակցային գործընթացի համար հարկավոր է վստահության մթնոլորտ ստեղծել, վերականգնել եղած, թեկուզ և թույլ վստահության թելերը, որոնք եղել են մինչ Ապրիլյան պատերազմը»,- ընդգծել է նա:
Նշենք, որ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը վերջին անգամ հանդիպել են մեկ տարի առաջ՝ 2016թ. հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում: