Բավ է պառակտվել
23-12-2016 14:26

Առաջիկա մի քանի տարիները մեզ համար բեկումնային կլինեն. Ս. Սարգսյան

 

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Հանրապետության Նախագահի անունից այսօր Նախագահի նստավայրում ընդունելություն է կազմակերպվել՝ Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար:
Ինչպես ասվում է նախագահի պաշտոնական կայքում. Սերժ Սարգսյանը շնորհավորել է գործարարներին գալիք տոների առթիվ և 2017 թվականին մաղթել հաջողություններ.
« Ձեռներեցները յուրաքանչյուր հասարակության ամենաաշխույժ խավերից մեկն են: Մենք ձեռնարկատիրության հաջող աշխատանքով ենք ստեղծում նոր աշխատատեղեր, նոր ապրանքներ և նոր ծառայություններ:

Գործարարության ամենաանհրաժեշտ նախապայմանն է անհատական նախաձեռնությունը: Դուք արդեն իսկ առանձնացել եք Հայաստանում ձեր ծավալած գործունեությամբ, ուստի և ձեզնից յուրաքանչյուրի աշխատանքը պետք է լինի իշխանությունների ուշադրության կենտրոնում:
Հենց այս տրամաբանությամբ է սկսել իր աշխատանքներն արդեն հարյուր օրը բոլորած մեր նոր կառավարությունը: Գալիք տարվա և ապագայի համար մաղթում եմ, որ կառավարության և ձեռներեցների համագործակցությունը ամրապնդվի ավելի բարձր մակարդակի վստահությամբ»,- իր խոսքում նշել է նախագահը:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը հնարավորություն է ընձեռում բոլորիս արդյունավետ համագործակցության նոր հիմքեր դնել՝ հանուն երկրի ապագա զարգացման.« Այս առումով ես ակնկալում եմ, որ կառավարությունը մատուցելու է որակյալ ծառայություն՝ լինելով ձեր վստահելի գործընկերը:
Վերջին տարիներին իրականացված հետևողական աշխատանքի շնորհիվ էապես փոխվել է Հայաստանի արտաքին տնտեսական միջավայրը: Այդ աշխատանքի արդյունքում փոխվել են տնտեսական աճ ապահովող գործոնները: Սակայն, պետք է նշեմ, որ որոշ արտաքին մարտահրավերներ ի հայտ են եկել և զարգացել են շատ ավելի արագ, քան մենք հասցրել ենք դրանց հարմարվել,- ասել է Սերժ Սարգսյանը և հավելել,-« Մի բան ակնհայտ է՝ մեզ անհրաժեշտ է զարգացման արագընթաց աճ: Իսկ դա, իր հերթին, անհրաժեշտ է դարձնում տնտեսական զարգացման նոր շեշտադրումների որդեգրումը:

Ռեսուրսների արտաքին ներհոսքի նվազման պայմաններում գերակա է դարձել արտահանման միջոցով տնտեսական աճի խթանումը: Առաջին քայլերն այդ ուղղությամբ արվել են արտահանմանն ուղղված քաղաքականության նախաձեռնմամբ»:
Նախագահի խոսքերով, 2015-2016 թվականների արդեն եղած տվյալներից կարելի է եզրակացնել, որ տնտեսությունն ունի որոշակի ներուժ՝ այդ ուղղությամբ զարգանալու համար: Արտահանման և ներմուծման հարաբերակցության 2016թ-ի հունվար-նոյեմբեր ամիսների ցուցանիշները թույլ են տալիս պնդելու, որ արտահանումը պետք է լինի այն շարժիչ ուժը, որ կապահովի հետագա արագընթաց տնտեսական աճը:
«Այս ուղղությամբ, սակայն, հարկ է աշխատել, և չապավինել միայն պետության ռեսուրսներին: Կարևորագույն խնդիր է մասնավոր հատվածի ներուժի ամբողջական բացահայտումը՝ կառավարության կողմից որդեգրված պետականի և մասնավորի գործակցության բոլոր հնարավոր ձևաչափերի օգտագործմամբ»,- ասել է նախագահը և նշել, որ.« Հայաստանի Հանրապետության մուտքը Եվրասիական տնտեսական միություն դյուրացրեց ապրանքների և ծառայությունների շարժն ավելի քան 180 մլն բնակիչ ունեցող շուկայում: Սակայն, չնայած ակնհայտ առաջընթացին, մենք դեռևս շատ անելիք ունենք Հայաստանի արտահանման ներուժն ամբողջովին օգտագործելու համար:
Մեր գործարարներն ու պետական մարմինները միասին՝ ձեռք ձեռքի տված՝ կարող են լուծումներ գտնել մեր առջև ծառացած խնդիրների համար: Այստեղ ոչ միայն մեր պաշտոնյաների նախանձախնդիր և հետևողական վարքն է անհրաժեշտ, այլ նաև գործարարի ստեղծագործական միտքը: Մենք միասին պետք է առաջ քաշենք նոր գաղափարներ, իրականացնենք նոր շուկաների ուսումնասիրություն, ագրեսիվորեն թիրախավորենք այդ նոր շուկաները: Այստեղ, երևի, ամենաընդունելին է «ագրեսիվ» բառի օգտագործումը՝ ուրիշ տեղ ագրեսիվությունն օգուտ չի տալիս:
Օրինակ, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդեն ձևավորված դեղամիջոցների միասնական շուկան լայն հնարավորություն է ստեղծում այդ ոլորտի հայկական ձեռնարկությունների՝ հատկապես Պատշաճ արտադրական պրակտիկա ունեցողների համար: Այժմ հարկավոր է, որ մեր արտադրողները խիստ առարկայական, հստակ խնդիրներ բարձրացնեն մեր կառավարության համապատասխան օղակների առջև, որպեսզի վերջիններս էլ աջակցեն հայկական արտադրանքի առաջխաղացմանն այդ ընդհանուր շուկայում: Ասածս կարևոր է ոչ միայն այս ապրանքատեսակի և այս շուկայի համար: Նմանատիպ հեռանկարները և հնարավորությունները բազմաթիվ են, ընդ որում, ոչ միայն ԵԱՏՄ-ում, այլև այլ տարածաշրջաններում»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Պետության ղեկավարը նշել է, որ կառավարության և գործարար համայնքի փոխվստահության ամրապնդումն առաջնահերթ խնդիրն է, և որ իր համոզմամբ դա կնպաստի երկրի զարգացմանը: «Ես շատ լավ գիտեմ, որ ձեզնից ոչ մե..