28-11-2013 10:01

Սեյրան Օհանյան. Մենք կարող ենք նախահարձակ լինել մեր հարևանների ուժերին

Սեյրան Օհանյանը` ՀՀ պաշտպանության նախարարը, երեկ անդրադարձել է ԱԺ-ում դրված Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրին: Նրա համոզմամբ, այս համագործակցությունը հնարավորություն կտա ընդլայնել մեր կարողությունները՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր և փոխարինելի միջոցներով: Ինչպես նաև այն մեծ խթան կդառնա մեր հայկական կազմակերպություններին, որոնք հնարավորություն կունեն կապ հաստատել Ռուսաստանի համապատասխան կազմակերպությունների հետ:Իսկ վերջում Սեյրան Օհանյանը նշել է. «Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը, և Հայաստանի զինված ուժերն ու Ղարաբաղի պաշտպանության բանակը կարող են միասնաբար պաշտպանել Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը: Հայաստանի Զինված ուժերը և Արցախի Հանրապետության Զինված ուժերը այսօր ի վիճակ ի են դիմագրավել և դեռ ավելին՝ նախահարձակ լինել այն ուժերին, որոնք կան մեր հարևանների մոտ»