30-05-2014 21:37

Նախագահն ընդունել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարք Ներսես-Պետրոս ԺԹ-ին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ին, ով, որպես նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդամ, օրերս մասնակցել է Երևանում կայացած հանձնաժողովի չորրորդ նիստին, ինչպես նաև Հանրապետության Նախագահի հրավերով ներկա է գտնվել Սարդարապատում Հանրապետության տոնի կապակցությամբ կազմակերպված տոնական միջոցառումներին:

Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարքը և ՀՀ Նախագահը երկուստեք կարևորել են ի բարօրություն հայ ժողովրդի ջանքերի համատեղումը, համազգային խնդիրների լուծման գործում պետության և հայոց եկեղեցիների փոխգործակցությունն ու միասնականությունը, Սփյուռքում հայապահպանությանն ուղղված աշխատանքը և Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդումը: