Բավ է պառակտվել
12-10-2014 13:47

Հայաստանը գնահատում է Սերբիայի դիրքորոշումն Արցախի հարցում. Սերժ Սարգսյան

Հայաստանը գնահատում է Սերբիայի հավասարակշիռ դիրքորոշումև ղարաբաղյան հակամարտության հարցում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սերբ գործընկերոջ՝ Տոմիսլավ Նիկոլիչի հետ համատեղ ճեպազրույցում:
«Ես գործընկերոջս ներկայացրի իրավիճակը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ: Սերբիայի նախագահը ներկայացրել Բելգրադի մոտեցումները Կոսովոյի հարցում: Ուզում եմ ընդգծել, որ չնայած չճանաչված կարգավիճակին՝ Սերբիան այդուհանդերձ ուղիղ բանակցություններ է վարում Կոսովոյի հետ: Մենք նույնպես կարծում ենք, թե անհեռանկարային է կարծել, թե հակամարտությունների գոտիներում ընտրված իշխանությունները ոչ լեգիտիմ են: Դրա այլընտրանքը քաոսն է»,- նշել է Սարգսյանը:
Նա հաստատել է պաշտոնական Երեւանի դիրքորոշումը կոսովյան հարցում եւ նկատել, թե Հայաստանը գնահատում է Սերբիայի հավասարակշիռ դիրքորոշումև ղարաբաղյան հակամարտության հարցում: Նա նշել է, թե Սերբիան հաջորդ տարի նախագահելու է ԵԱՀԿ-ում եւ աջակցություն է հայտնել Բելգրադին այդ պատասխանատու առաքելության մեջ:
Իր հերթին Նիկոլիչը աջակցություն է հայտնել ԵԱՀԿ ՄԽ ջանքերին: