Բավ է պառակտվել
16-09-2015 14:09

Նախագահը չի հավակնում ԱԺ նախագահի պաշտոնին. Վարդան Պողոսյան

Այսօր Ազգային ժողովի նիստում, երբ քննարկվում էր Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ԱԺ-ում ՀՀ նախագահի ներկայացուցիչ Վարդան Պողոսյանին մեղադրեց ապատեղեկություն տարածելու համար և հավելեց. «Երեկ դուք պատասխանելով Արամ Մանուկյանի հարցին, ապատեղեկացրել եք: Սերժ Սարգսյանը երբեք հրապարակային չի հայտարարել, որ չի ձգտում Ազգային ժողովի նախագահի պաշտոնին, պետք չէ ապատեղեկացնել հանրությանը»: Պողոսյանն ի պատասխան ասաց, որ ինքը կեղծ տեղեկություն չի տվել ու շարունակեց. «Դա հանրահայտ փաստ է և հաստատվել է Հանրապետության նախագահի կողմից տարբեր կանալներով, որ ինքը չի հավակնում ԱԺ նախագահի պաշտոնին, եթե անցում է կատարվելու խորհրդարանական համակարգի»: