Բավ է պառակտվել
16-01-2015 15:44

Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Չեխիայի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկան: Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ՝ ի նպաստ երկու բարեկամ երկրների ու ժողովուրդների: Հանդիպմանը քննարկվել են հայ-չեխական միջպետական հարաբերությունների օրակարգին և տարբեր ոլորտներում ձևավորված համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Հյուրի խնդրանքով Սերժ Սարգսյանը ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերջին զարգացումներն ու խնդիրները, տարածաշրջանային մարտահրավերները: