29-08-2015 10:00

Նախագահը հանդիպել է ՍԻՄ կուսակցության ներկայացուցիչներին

Սահմանադրական բարեփոխումների շուրջ ՀՀ Նախագահի նստավայրում անցկացվող խորհրդակցությունների շրջանակում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության ներկայացուցիչներ Հայկ Բաբուխանյանի, Արտակ Գրիգորյանի, Հովհաննես Գալաջյանի, Լևոն Բաղդասարյանի և Գեղամ Գրիգորյանի հետ: