Բավ է պառակտվել
17-11-2016 09:47

Սերժ Սարգսյան. ՀՀ-ում ռուսական նոր բազմաբազաների ստեղծման անհրաժեշտություն չկա

Հայաստանում ՌԴ նոր ռազմաբազաներ ստեղծելու անհրաժեշտություն չկա, գոյություն ունեցողներին «ռազմական հզորություն փոխանցելը» բավարար է: Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Կարծում եմ՝ դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ գործող ռազմաբազան բոլոր հնարավորություններն ունի՝ ներառելու այն բոլոր տարրերը, որոնք կարող են պահանջված լիննել: Այդ պատճառով փոքրիկ Հայաստանում մեկ բազան, կարծում եմ, բավարար է, հարկավոր է պարզապես այդ բազային ռազմական հզորություն փոխանցել»,- ասել է Սերժ Սարգսյանը: