Բավ է պառակտվել
20-09-2016 11:41

Սերժ Սարգսյանն անձամբ կձևավորի և կգլխավորի ՀՀԿ-ի շտաբը

2017 թ.-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբը ձևավորելու և գլխավորելու է երկրի և ՀՀԿ-ի նախագահ Սերժ Սարգսյանը: Ըստ դեռ չհաստատաված տեղեկությունների՝ 2017-ի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի նախընտրական շտաբը անձամբ Սերժ Սարգսյանն է գլխավորելու:

«Այն, որ Սերժ Սարգսյանը որոշել է անձամբ ղեկավարել ՀՀԿ-ի շտաբը, վկայում է այն մասին, որ նա նույնիսկ ձևական առումով մտադիր չէ ոչ մեկին վստահել իր իշխանության շարունակականությունն ապահովելու հարցը, մյուս կողմից էլ չի ցանկանում իր կուսակցության վերնախավի անդամներից և ոչ մեկին պարտական լինել», - հայտնում են ԶԼՄ-ները: