Բավ է պառակտվել
24-05-2014 12:46

«Կառավարության թերացող անդամները շատ արագ կփոխարինվեն».Ս, Սարգսյան

«Հ.Աբրահամյանն իր փորձով, կառավարման փորձով արդեն հասցրել է դրական սպասելիքներ ձևավորել կառավարության գործունեության առումով և ես համոզված եմ, որ բոլորը տեսնելու են կառավարության աշխատանքի դրական արդյունքները»,-այսօր ՀՀԿ 15-րդ համագումարում հաշվետու զեկույցում, անրադառնալով ՀՀ կառավարության ծրագրին, նշեց  ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն ու հավելեց. «Ուշադրության կենտրոնում են լինելու նաև կառավարության անդամները, որոնց աշխատանքը չափվելու է կոնկրետ արդյունքներով. թերացողները շատ արագ կփոխարինվեն, քանի որ անփոխարինելի մարդիկ չկան. Մեր կադրային պահուստը շատ ավելին է, քան ոմանք կարող են պատկերացնել»: Ըստ նախագահի խոսքի ` մեր քաղաքական համակարգը արդիականացման կարիք ունի, այն գերանձնավորված է, գործադիր իշխանության համակարգն անկատար է, կա գործառույթների ու լիազորությունների հստակ սահմանազատում, ինչը չի նպաստում արդյունավետ կառավարմանը և ժողովրդի վստահությանը: Սերժ Սարգսյանն անդրադարձավ նաև Մաքսային միությանն անդամակցելու գործընթացին և վստահություն հայտնեց, որ այդ գործընթացից հետո ներդրումների ու արտահանման աճի տեպմերը նկատելիորեն բարձր են լինելու, կլինի հասցեական աշխատանք գործարարների ու օտարերկրյա ներդրողների հետ: