17-12-2014 18:33

Սերժ Սարգսյանը մեկնում է Բելգիա

Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 18-ին աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն՝ մասնակցելու Բրյուսելում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին: Այցի շրջանակներում Հանրապետության նախագահը հանդիպում կունենա նաեւ ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլի հետ: