04-08-2014 16:14

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Բարաք Օբամային

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբամային՝ ծննդյան օրվա առթիվ, մաղթել քաջառողջություն, երջանկություն եւ հաջողություններ:

«Մեծարգո պարոն Նախագահ,

Հայաստանը բարձր է գնահատում Միացյալ Նահանգների հետ ձեւավորված գործընկերային սերտ հարաբերությունները, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի եւ վստահության, ընդհանուր արժեքների եւ ձգտումների վրա: Երախտագիտություն եմ հայտնում Ձեզ մեր երկրների միջեւ համակողմանի համագործակցության զարգացման եւ Հայաստանում իրականացվող բարեփոխումներին ուղղված աջակցության համար:

Համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ բարեկամական կապերը կշարունակեն կրել վերընթաց բնույթ՝ նոր, խոստումնալից հեռանկարներ բացելով մեր երկրների եւ ժողովուրդների խաղաղ ու բարեկեցիկ ապագայի համար»,-ասված է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում: