25-02-2015 20:15

ՌԴ Չուկոտկայում զորք կհավաքի Արկտիկայի շահերը պաշտպանելու համար. Սերգեյ Շոյգու

ՌԴ պաշտպանության նախարարությունը Չուկոտկայի թերակղզում զորքերի խմբավորումներ կհավաքի Հյուսիսային ծովային ճանապարհի անվտանգությունը ապահովելու և Արկտիկան հնարավոր սպառնալիքներից պաշտպանելու նպատակով: Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: «Հուսիսային ծոովային ճանապարհի նավագնացության անվտանգությունը ապահովելու և Արկտիկայի տարածաշրջանում հնարավոր սպառնալիքներին արձագանքելու նպատակով Չուկոտկայի թերակղզում հավաքվում է զորքերի խմբավորում», - ասել է Շոյգուն: