13-02-2015 12:25

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մեկնել է այցով Կուբա

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մեկնել է պաշտոնական այցով Կուբա: Երկօրյա այցի ընթացքում ՊՆ ղեկավարը կհանդիպի Ռաուլ Կաստրոյի հետ և կքննարկի երկրի ղեկավարության հետ երկկողմանի ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հարցերը: «Հավանայում այցի ընթացքում ՌԴ պաշտպանության գերատեսչության ղեկավարը բանակցություններ կանցկացնի Պետական խորհրդի նախագահի և Կուբա հանրապետության նախարարների խորհրդի բանակի գեներալ Ռաուլ Կաստրոյի հետ», - հաղորդել է ՌԴ ՊՆ մամլո ծառայության և տեղեկատվության բաժնի պետ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը: Նախօրեին Սերգեյ Շոյգուն այցով մեկնել է Նիկարագուա: ՌԴ ՊՆ ղեկավարի հետ հանդիպման ժամանակ հանրապետության նախագահ Դանիել Օրթեգան հայտարարել է, որ նիկարագուան ողջունում է ՌԴ դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում, ինչպես նաևնշել է ԱՄՆ կործանիչ ազդեցությունը գլոբալ քաղաքականության հարցերում: «Մենք տեսնում ենք և գիտենք, որ ԱՄՆ-ն քաոս են սերմանում ողջ աշխարհում: Այնտեղ, որտեղ ներկա է Ամերիկան, հաստատվում է անկարգություն», - ընդգծել է Օրթեգան: