12-08-2014 15:22

Այսուհետ ևս սահմանի լարվածությունը, սադրանքները շարունակական կլինեն.քաղաքագետ

«Սոչիի հանդիպմանը Ռուսաստանին հաջողվեց Ադրբեջանից պոկել այն թեզը, թե հակամարտությունը պատրաստ է խաղաղ ճանապարհով լուծել», -այսօր հրվիրված մամուլի ասուլիսի ընթացքում նման տսակետ հայտնեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Անրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի գնահատականներին՝ նկատեց, որ հայկական մարտավարությունը փոփոխություն է կրել. «Իսկ Ալիևը դեռ լռում է, գնահատականներ չի տալիս Սոչիի հանդիպումից»:
Ըստ քաղաքագետի՝ Ալիևը փորձում էր Սոչի գնալուց խուսափել. «Հանդիպումը պետք է օգոստոսի յոթին կամ ութին կայանար, սակայն չի կայացել, իսկ հետո, Ադրբեջանի աշխատակազմի ղեկավարի կողմից իբրև մեկնաբանություններ էին գալիս, թե Ալիևը կգնա Սոչի, սակայն եռակողմ հանդիպման չի մասնակցի, թեև արդեն մասնակցել էր: Նա պարտադրաբար է մասնակցել այդ հանդիպմանը»։
Չնայած դրան՝ նա գտնում է, որ այսուհետ ևս սահմանի լարվածությունը, սադրանքները շարունակական կլինեն, թեև ստատուս քվոն կպահպանվի: