Բավ է պառակտվել
11-03-2016 14:07

Սերգեյ Նարիշկինն այցելել են Ծիծեռնակաբերդ

ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստի շրջանակում Հայաստանի Հանրապետություն այցելած ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի նախագահ Սերգեյ Նարիշկինը և նրա գլխավորած պատվիրակության անդամները Երևան ժամանելուն պես ՀԱՊԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդ և ծաղկեպսակ ու ծաղիկներ դրել 1915 թվականի Հայոց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, խոնարհումով ու լռությամբ հարգել մեկ ու կես միլիոն անմեղ նահատակների հիշատակը: Այս մասին հայտնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Ամեն անգամ Հայաստան այցելելիս անպայման լինում եմ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Հարկավոր է հիշել այն, ինչ տեղի է ունեցել 100 տարի առաջ, որպեսզի նման ողբերգությունները չկրկնվեն: ՌԴ Պետական դուման ամեն տարի հիշում և ընդունում է համապատասխան հայտարարություն, որով խորհրդարանն իր ցավակցությունն ու դիրքորոշումն է հայտնում 1915 թ.-ին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների վերաբերյալ»,-իր խոսքում նշել է Սերգեյ Նարիշկինը: