Բավ է պառակտվել
18-02-2014 13:57

"4 ոչ իշխանական ուժերի համագործակցությունը արդյունք չի տա".քաղաքագետ

Այսօր հրվիրված մամուլի ասուլիսի ընթացքում Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտարարեց. ՙԱԺ ոչ իշխանական 4 ուժերի միավորման գործընթացը և դրա շրջանակներում Կառավարության հրաժարականի պահանջը, խոսում է, ոչ թե ընդդիմության ուժի, այլ հակառակի մասին՚: Բանախոսի խոսքով՝ մենք տեսանք մի իրավիճակի, երբ այդ չորս խմբակցությունները ճգնաժամի մեջ են, թվում է, թե միացան և փորձում են ստեղծել միգուցե ոչ երկարաժամկետ միավորում։ ՙԴա խոսում է, ոչ թե ընդդիմության ուժի մասին, այլ հակառակի մասին։ Պատկերացնել ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ-ին նույն գաղափարակից, որոնք ունեն նույն նպատակները, դա ուղղակի անիրատեսական է»,- ընդքծեց քաղաքագետը։Ըստ Սերգեյ Միսասյանի՝ հնարավոր է ֆորսմաժորային վիճակից դրդված ստիպված են միացնել ուժերը, որպեսզի երևան դաշտում։ «Քաղաքացիական ակտիվիստներն իրենց դժգոհությունն ավելի շատ են ներկայացնում, քան այն ուժերը, որոնք պետք է դրանով զբաղվեին, այսինքն՝ ընդդիմադիր քաղաքական ուժերը։ Հիմնականում սոցիալական հարցերն են հուզում, որից հետո միայն քաղաքական ուժերը փորձում են խոսել դրա մասին և ղեկավարել քաղաքացիական հասարակության պահանջները կամ դժգոհությունը»,- նշեց նա։ Վերջինիս համոզմամբ այդ համագործակցությունը տեսականորեն հնարավոր չէ արդյունքներ տա:
«Որովհետև ՀՀԿ-ն միանձնյա՝ առանց դաշնակից ՕԵԿ-ի ունի մեծամասնություն։ Հետևաբար, այդ նախաձեռնություններն իրագործման փուլ կմտնեն, քաղաքական գործընթաց կլինի առանց վերջնական արդյունքների»,- եզրափակեց Սերգեյ Միանասյանը: